Նայում ես ու...

C7 / D6 / Am7 / B

Կյանք, արև, երկինք, բարև
Լուռ աչքեր դատարկ աչքեր...

Կրկներգ

Նայում ես ու արև չես տեսնում,
Անցնում ես ու բարև չես տեսնում,
Նայիր կյանքին, ժպտա, ո՛վ անցորդ...

Հեգ մարդիկ, տխուր մարդիկ,
Հեգ Գյումրի, ավեր քաղաք...

Կրկներգ + սոլո
Նայում ես ու արև չես տեսնում,
Անցնում ես ու բարև չես տեսնում,
Նայիր կյանքին, ժպտա, ո՛վ անցորդ...

Ո՛վ անցորդ,
Նայիր արևին,
Ժպտա կյանքին,
Բարևիր ինձ։
այս անլույս քաղաքում
մի ջերմ բարևն էլ,
կարող են անհույս
մեկին ջերմացնել...

Կրկներգ
Նայում ես ու արև չես տեսնում,
Անցնում ես ու բարև չես տեսնում,
Նայիր կյանքին, ժպտա, ո՛վ անցորդ...

Հեղինակ` Արթուր

Քեզ սիրելիս...

C / B5+7 / A7 / D7 / D7+5 / G

Քեզ սիրելիս, երգելու համար,
Պիտի ընտրեմ ես բառեր, որ
Զնգան ինչպես ամառ...
Քո աչերում նավելու համար,
Դուրս եմ եկել ես բաց ծովը՝
Խաժուժ ու սիրելի...

Սեթևեթանքդ սպանում է ինձ փոքրիկս,
Դաժան իմ հոգեառ...
Շունչս շնչիդ խառնված
Թող մնա անվերջ
Իմ աղջիկ... / x2

Միտքս մաքրել եմ
Բոլոր - բոլոր հին մեղքերից,
Քեզ խնկարկեմ ու պաշտպանեմ
Կյանքի բոլոր, բոլոր հարվածներից...

Սեթևեթանքդ սպանում է ինձ փոքրիկս,
Դաժան իմ հոգեառ...
Շունչս շնչիդ խառնված
Թող մնա անվերջ
Իմ աղջիկ... / x2
Սոլո

Սեթևեթանքդ սպանում է ինձ փոքրիկս,
Դաժան իմ հոգեառ...
Շունչս շնչիդ խառնված
Թող մնա անվերջ
Իմ աղջիկ... / x2

Հեղինակ` Արթուր

Անհասկացող պատեր

Am / E toggle rhythm

Անհասկացող պատեր,
Անհասկացող սենյակ,
Խավարամութ՝ ստից,
Ու կույր լուսամուտ,
Խավար սենյակում փակված
Կյանքից փախչելը կեղծէ,
Ձև է ու սուտ է,
Վախկոտ է ու՝ ...անիմաստ։

Dm7 / Am / E

Դուռը ճռռում է դժկամ,
ու հայելին թթված ժպտում,
Փողոցն իր կյանքով է շնչում
Գոհ ու անկարեկից։
Մի մարդ, մի շուն,
Կամ գոնե ճանճ
Ընկերացեք ինձ,
Եվ թող, որ լարերը խոսեն
Իմ փոխարեն...

Ես եմ,
իմ ստի ու ցավի իմ աստվածը,
Ես եմ
ինձ խղճում բոլորից առավել,
Ես եմ
ավանդում իմ անհամ իմ այս օրը,
Որ ձեւ էր, ու սուտ էր, վախկոտ էր ու... անիմաստ։

Հեղինակ` Արթուր

Ողջույն շրջմոլիկ

Dm / Bb / Gm / A

Ողջույն շրջմոլիկ, աչքերիդ մեջ այնքան թախիծ կա,
Ողջուն շրջմոլիկ, աչքերիդ մեջ այնքան ճշմարտություն
Ողջույն շրջմոլիկ, ինչու՞ այդքան ցավ կա
ճաքած քո շուրթերում
Gm/ Ողջույն շրջմոլիկ,ինչպե՞ս ես եղբայր ...

Նայիր ինձ շրջմոլիկ,կոկիկ հագուստիս մեջ
փոշին է անցած քո ճամփի,
Նայիր ինձ շրջմոլիկ, ես էլ քեզ պես թափառական եմ,
Հայացքս շրջմոլիկ, թեեւ մշուշված չէ տեսած քո ցավերից,
Ես էլ հոգնած եմ քեզ պես՝ շրջմոլիկ...

Ինչ ես փնտրում, շրջմոլի՛կ, տաքուկ բու՞յն, հա՞ց,
ճամփի ընկե՞ր,
Ի՞նչ ես փնտրում, ասա, ինչու՞ ես ելել ճամփա
Երջանկություն կա, շրջմոլիկ, մի ժպտա թերահավատ
Երջանկությունը շարժումն է, շրջմոլի՛կ,
Շարժումն առանց նպատակ...

Կա մի ճամփա, շրջմոլի՛կ, որը տանում է ուղիղ ոչ մի տեղ,
ճամփա, որտեղ կարող ես գտնել ու
կորցնել ամեն ինչ.........
Կյանքի ճամփա.......
Ժպտա շրջմոլիկ ու թող աշխարհը
Քեզ հետ ժպտա .........

Հեղինակ` Արթուր

Երբ բաժանվելիս

Am7 / D

Երբ բաժանվելիս նայես աչքերիս մեջ,
Ես չկամ, դա ես չեմ...
Երբ հեռանալիս ժպտաս ինձ տխուր,
Ես չկամ, դա ես չեմ...

Կրկներգ1

Որովհետեւ ես արդեն չկամ,
Որովհետեւ ես կորած եմ,
երբ բաժանվելիս, նայես աչքերիս մեջ
Վերջին անգամ...

Bb7 / C / D

Երբ բաժանվելիս տեսնես աչքերիս մեջ,
Օրերը՝ անցած, գնացած,
Երբ հեռանալիս ժպտա քեզ արեւը,
Հիշիր նստարանը մեր...

Կրկներգ2

Որովհետեւ մենք էլ չենք գնա,
Որովհետեւ չենք նստի այնտեղ,
Եւ բաժանվելիս իզուր մի ժպտա
Վերջին անգամ....

Կրկներգ1

Որովհետեւ ես արդեն չկամ,
Որովհետեւ ես կորած եմ,
երբ բաժանվելիս, նայես աչքերիս մեջ
Վերջին անգամ...

Հեղինակ` Արթուր

Նկարը

Dm / Bb / G7/ A

Երբ գիշերվա կապույտում սև,
Լուսինը կանաչ մարի,
Ես գույներով թաթախված կփարվեմ կտավին...
Հետքս մնա թող անշուք
Շքեղ ճերմակին
Ու թող մարդիկ նայելով
Կարդան հոգիս...

Երբ նայելիս հեգնանքով
Անցորդը քըմ - ծիծաղի,
Ու անհեթեթ անվանի
Հոգուս գույները...
Ես կտավիս միջից լուռ
Աղոթքս կասեմ,
Ու գույներով կերգեմ
Նրա համար...

Կրկներգ - Dm / Bb / Gm/ A

Չէ՞ որ ձեզ համար է նկարս՝ մարդիկ,
Չէ՞ որ ձեզ համար եմ բացել՝ հոգիս,
Չէ՞ որ ձեզ համար եմ շնչել
Ես տաք արեւվը կտավիս,
Լսեք մի պահ մարդիկ՝ գույներիս...

Շնչեք ՝ կապույտը
Շնչեք՝ դեղինը.......
Շոշափեք իմ կանաչը, համտեսեք՝ դեղինը
Լսեք կարմիրը, զգացեք դեղինը...

Հեղինակ` Արթուր