Skip to content

Մեր մասին

2007թ. հունվարի 9-ին Երևանի մամուլի ակումբը տարածեց Հայաստանի լրագրողական համայնքին ուղղված դիմում, որում առաջարկ էր արվում համատեղ մշակել մասնագիտական էթիկայի հիմնական նորմերը: ԵՄԱ-ն ցանկություն էր հայտնել, որ «այդ նորմերն ընդունելի լինեն ԶԼՄ-ների և լրագրողների հնարավորինս մեծ թվի կողմից և կիրառվեն նրանց առօրյա գործունեության ընթացքում»:

2007թ. փետրվարի 2-ին ԵՄԱ-ի նախաձեռնությանը հավանություն տված ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձևավորվեց աշխատանքային խումբ, որը մշակեց ԶԼՄ-ների ներկայացուցիչների Վարքականոնը և դրան կից Հռչակագիրը` ընտրությունների և հանրաքվեների լուսաբանման սկզբունքների վերաբերյալ:

2007թ. մարտի 10-ին վերոնշյալ փաստաթղթերն ընդունվել և ստորագրվել են ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհրդակցությանը:

2007թ. մարտի 10-ի խորհրդակցությանը ընտրվել է նաև ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմին (ԴՄ), որի կազմում ընդգրկված էին 7 հոգի:

2011թ. դեկտեմբերի 24-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ժողովում որոշում կայացվեց ընդլայնել ԴՄ-ի կազմը մինչև 14 անդամ (ընդ որում, ԴՄ-ի յուրաքանչյուր նիստին ռոտացիոն սկզբունքով մասնակցում է 7 անդամ):

2017թ. հունիսի 25-ին և 2018թ. նոյեմբերի 9-11-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների հերթական ընդհանուր ժողովներում ԴՄ-ի կազմում տեղի ունեցան փոփոխություններ:

2021թ․ մայիսի 15-ին ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների ընդհանուր ժողովում ԴՄ-ի կազմը կրկին փոփոխվեց։

Այսօրվա դրությամբ ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի կազմը հետևյալն է`

Դավիթ Ալավերդյան, «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր

Նարինե Ավետիսյան, Վանաձորի «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Ռուբեն Բաբայան, Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն

Շուշան Դոյդոյան, Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ

Կարինե Հարությունյան, Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերության գործադիր տնօրեն

Մեսրոպ Հարությունյան, մամուլի փորձագետ

Արա Ղազարյան, իրավաբան

Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ

Գնել Նալբանդյան, «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական հաղորդման գլխավոր խմբագիր, «Newmag» ամսագրի գլխավոր խմբագիր

Բորիս Նավասարդյան, Երևանի մամուլի ակումբի նախագահ

Արա Շիրինյան, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ

Նունե Սարգսյան, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն

Անժելա Ստեփանյան, Արմավիրի «Ալտ» հեռուստաընկերության խմբագիր

Գեղամ Վարդանյան, Media.am-ի պրոդյուսեր:

2018թ. նոյեմբերի 9-11-ի ժողովում ընդունվել և ստորագրվել է ՀՀ ԱԺ 2018թ. արտահերթ ընտրությունների լուսաբանման Հուշագիրը։

2021թ․ մայիսի 15-ի ժողովում վերոհիշյալ փաստաթղթի հիման վրա ընդունվել է

ՀՀ ԱԺ 2021թ. արտահերթ ընտրությունների լուսաբանման Հուշագիրը

2021թ․ մայիսի 15-ի ժողովում նաև լրացումներ և փոփոխություններ կատարվեցին Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրում (ավելի վաղ՝ 2015թ․ մայիսի 16-ի ժողովում այն անվանափոխվել էր և ենթարկվել խմբագրական փոփոխության).

Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիր

Այսօրվա դրությամբ ԶԼՄ-ների ղեկավարների և լրագրողների Կանոնագիրը ստորագրել է Հայաստանի 63 լրատվամիջոց, իսկ նախաձեռնությանը սատարում է  լրագրողական 8 միություն:

Կանոնագիրը ստորագրած ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ընդունում են Դիտորդ մարմնի իրավասությունը` քննելու իրենց գործողությունների և հրապարակումների համապատասխանությունը Կանոնագրի դրույթներին, ինչպես նաև պատրաստակամ են իրենց լրատվամիջոցում հրապարակելու Դիտորդ մարմնի որոշումները:

Դիտորդ մարմնի առաքելությունն է` քննել Կանոնագրի խախտման վերաբերյալ բողոքները և քննության արդյունքներով ընդունել եզրակացություններ:

Դիտորդ մարմնի աշխատակարգը ընդունվել է 2009թ. դեկտեմբերի 13-ին և 2011թ. դեկտեմբերի 24-ին ենթարկվել որոշ փոփոխությունների: 2018թ. մարտի 16-ին Դիտորդ մարմինն ընդունել է նոր Աշխատակարգ, որում ԶԼՄ-ների և լրագրողական միավորումների ներկայացուցիչների 2021թ. մայիսի 15-ի ժողովում կատարվեցին լրացումներ.

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի աշխատակարգը

Դիտորդ մարմնին կարող եք դիմել[email protected], հեռախոս` +374 10 53 76 62, 53 35 41, 53 00 67, ֆաքս` +374 10 53 56 61: